Վթարային ջրանջատում Սյունիքի և Վայոց Ձորի մարզում փետրվարի 13-ին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհ, Թումանյան, Ազատամարտիկներ, Ե.Չարենց, Ռ.Մելիքյան, Երկաթուղայիններ և Շահումյան փողոցների ջրամատակարարումը, ինչպես նաև վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Գր.Նարեկացի, Զ.Անդրանիկ, Միկոյան, Մոմիկ, Զորավար Վարդան, Պ.Սևակ, Չալաբյան, Կամո փողոցների, Երևանյան խճուղու 1-16 համարների և Գետափ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: