Տանը մարդ չի եղել և բանալին դռան փականի վրա է եղել․ 30-ամյա կինը համագյուղացու տնից փող է գողացել

Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է տվել Այգեպար գյուղի 72-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 17-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տանը մարդ չլինելու և բանալին դռան փականի վրա լինելու հանգամանքից, մուտք էր գործել նրա բնակարան և գողացել 300 հազար դրամ:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել էր 30-ամյա համագյուղացին:

Նա ներկայացվել է Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Գողոնը հայտնաբերվել է:

30-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել