Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Կառավարության հունվարի 5-ի որոշմամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»:

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզում գտնվող դպրոց, որը վերանորոգվել էր և հայտնել իր դժգոհությունը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։ Նախորդ օրը նույնը կատարվել էր Լոռու մարզում, ինչից հետո Լոռու մարզպետն ազատվել էր պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել