Կառավարության որոշմամբ՝ Արմեն Ղուլարյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արմեն Ղուլարյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ, որը Կառավարության օրակարգում էր։
Նշենք, որ պաշտոնանկությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ։ Վարչապետն այնտեղ գտել էր ու արձանագրել բազմաթիվ խախտումներ, ինչով էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է երկու պաշտոնյաների ազատման հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։