Երևան քաղաքում`
Հունվարի 1-ի ցերեկը, 2-4-ին, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 5-ի ցերեկը և երեկոյան սպասվում է անձրև։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 1-ի ցերեկը, 2-4-ին, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 5-ի ցերեկը և երեկոյան շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
