«Երևանի կենդանաբանական այգու ընդլայնման նախագիծը պատրաստ է։ 29 հա-ի փոխարեն հիմա աշխատանքները տարվում են 34 հա-ի վրա։ Այգին կունենա նոր փղանոց, նաև՝ նոր կենդանավանդակներ։ Աշխատանքները սկսելու ենք վթարային վանդակների տեղափոխումից, փղանոցի և պարսպի կառուցումից․ սրանք նախատեսված են հաջորդ տարվա բյուջեով»,- հայտարարել է բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։
Կենդանաբանական այգին կունենա նաև ճոպանուղու հնարավորություն, քննարկվում է նաև Գյուրջյան փողոցից նոր մուտք ունենալու հարցը։