Երևանը կունենա 200 նոր ավտոբուս

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ բոլոր ավտոբուսների վրա տեղադրվել են համապատասխան սարքեր, դրանք կտեղադրվեն նաև տրոլեյբուսների վրա.

«Դրանք տեղադրված են նաև մետրոյի բոլոր կայարաններում՝ երկուական անցարգելների վրա։ Բոլորը չենք կահավորվում, որովհետև բոլոր կայարաններում նոր անցարգելներ ենք ունենալու, և դրանք հագեցած կլինեն սարքերով»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, թե կարևոր է սարքերը և QR կոդերը փորձարկել մինչև ամբողջական նոր տոմսային համակարգի անցնելը. «Հաջորդ տարվանից Երևանում գործելու է տոմսային համակարգի ամբողջովին նոր հնարավորություն, ունենալու ենք տոմսային նոր պրոդուկտներ՝ օրական, շաբաթական, ամսական կամ տարեկան տոմսեր, կգործեն տարատեսակ սակագներով, և կարևոր է, որ մինչև այդ պրոդուկտին անցնելը՝ փորձարկենք համակարգն ու վստահ լինենք, որ բոլոր խնդիրները, որոնց մասին քաղաքացիները ահազանգում են, լուծված են, և անցումը կլինի ավելի սահուն ու հանգիստ»։

Ըստ նրա՝ հաջորդ տարի հանրային տրանսպորտի շարժակազմը կհամալրվի 200 նոր ավտոբուսով։ «Հանրային տրանսպորտն այս քաղաքում ունի առաջնահերթություն, դրան է տրվելու առաջնահերթությունը, և տրանսպորտից օգտվող մարդու համար ապահովելու ենք լավագույն պայմանները»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել