Առատ ձյուն, սաստիկ բուք․ իրավիճակը՝ 20:10-ի դրությամբ

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, առատ ձյան, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սպիտակի ոլորանները բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ են․ «Հարգելի վարորդներ տվյալ ուղղությամբ խորհուրդ չի տրվում երթևեկել»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել