Երեկ երեկոյան Երևանում տեղացած ձյունից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու չեն կարողացել առաջ շարժվել. վարորդները պատճառաբանել են ճանապարհի սառած լինելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է օգտատեր Նառա Վարդանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Ավբտոբուսները կանգնել են, կարևորը՝ հարյուր դրամները ժողովրդից վերցրել են, բոլորին իջացնում են կանգառում, ասում են՝ ճանապարհը սառած ա, չենք քշում… ասում են՝ ճանապարհը սառած ա, անվադողերը ռեզինից չեն»,- նշել է կինը:
Օգտատերն իր բողոքն ուղղել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: