Ծառն ընկել է՝ միակողմանի փակելով Սպիտակ-Վանաձոր ճանապարհը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. ճանապարհը միակողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տարածքում ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել