Չեմ հավատում, որ կենդանի ատող, կենդանու նկատմամբ դաժան մարդը մարդ կսիրի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանը։
«Չի կարող տենց բան լինել։ Դա կեղծիք է, դաժանությունն ու սեփական վախերը ու ներքին կոնֆլիկտները փաթեթավորելու, արդարացնելու, քողարկելու լավ, սիրուն «առիթ»: Դե որ երեխաներից ես խոսում, արդեն վերջ չէ՞, ամեն ինչ կարող ես անել, ալիբիդ երկաթե ա, արդարացված ա, ասել ես «երեխա»…
Ես մայր եմ, 2 երեխա ունեմ… ու թող ոչ մեկ ինձնից շատ երեխա չսիրի էս կյանքում։ Իմ համար էս կյանքում առաջին տեղում են երեխեքը առհասարակ, նոր դրանից հետո մնացած ամեն ինչ։
Ու ես իմ ու մնացած երեխեքի համար քաղաքակիրթ ու բարի միջավայր եմ ուզում, առողջ միջավայր եմ ուզում։
Իսկ մենք դեռ շների սպանդի ու դա արդարացնելու, ողջունելու փուլում ենք…
Մենք հարց չենք տալիս, թե ինչի՞ ա դպրոցի կողքը աղբանոց, մենք շներին ենք սպանում։ Շներին սպանելը հեշտ ա, անլեզու են չէ՞…
Էս հասարակությունը չի սիրում հարց լուծել, առողջ դատողություն։ Սիրում ա թույլ գտնի, քացու տակ տա…
Թույլ գտնի ոհմակով վրա տա գզզի…
Շան վարք ցուցաբերող հասարակությունը բողոքում ա շներից։
Բանական, «բարձրագույն արժեք» մարդը բողոքում ա բանականություն չունեցող, իրանից բխող, իրանից առաջացող ու որպես իրա թողածի հետևանք շներից։
Շատ եմ ցավում երեխու հետ կատարվածի համար, բայց երեխու հետ կատարվածի մեղավորը շները չէին, այլ էն մարմինները, ովքեր տարածքն աղբանոց էին սարքել, էն մարմինները, ովքեր թափառող կենդանիների հարցը չէին լուծել, բոլոր մարդիկ, ովքեր շներով երեխաներին վախացրել են ու ներկայացրել որպես հրեշ, որից պետքա փախնել…
Էդքան մեղավորի միջից միայն տանջասպան եղան լիքը շներ, բարի, մարդամոտ, խելոք ու անվնաս շներ։
Ու՞…
Ու ոչ մի բան, էդ շների տեղը շուտով կլրացվի նորերով, քանի որ մենք երկիր-աղբանոց ենք, և խղճում ենք ստերջացնել, բայց ձագերին աղբանոց դնելուց չենք խղճում։
Կլրացվի շատ հեշտ, ոչ թե շների, այլ մեր մեղքով, մեր ձեռքով։
Մանկամիտ, ինֆանտիլ հասարակություն…
Դուք հզոր եք, դուք «երեխեքին պաշտպանեցիք», ապրեք, 5 եք ստանում»,-նշել է նա։