Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրում։ Թեկնածուներից մեկը հանձնաժողովի գործող նախագահ Հայկուհի Հարությունյանն է։
Նրան հարց ուղղեց պատգամավոր Լուսինե Բադալյանը։
«Օ՜, զարմանք, փակ նիստի ամբողջ բովանդակությունը Ձեր ընկալմամբ , նորից եմ նշում Ձեր ընկալմամբ դարձավ հասարակության սեփականությունը, այսպիսի նախադեպ մենք չէինք ունեցել։ Մենք չունեինք որոշում Ձեզ չընտրելու, մենք միչև հիմա էլ չունենք որոշում Ձեզ չընտրելու, բայց այնուամենայնիվ ինձ համար շատ կարևոր է, ինչպես կարելի է փակ նիստի ողջ բովանդակությունը հանել դուրս։ Հիմա հարցս ձևակերպեմ՝ ինչ-որ աննորմալ բան կա՞ նրանում, որ մենք ուզում ենք հասկանալ պատասխանատու հանձնաժողովի նախագահը, եթե ինքը սխալներով է լրացրել իր հայտարարագիրը, ինչում են ինձ մեղադրում, եթե ես Ձեզ չընտրեմ։ Ձեզ հետ համատեղ ապրող մարդիկ ինչո՞ւ չէին լրացրել հայտարարագիրը»,-ասաց Բադալյանը։
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ ունի շատ պարզ ու ուղիղ պատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում։