Հրդեհ՝ Սվերդլով գյուղում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 05:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սվերդլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվերդլով գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի (96 քմ) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։15-ին, մարվել՝ 09։06-ին։ Տուժածներ չկան։

Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 80 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 200 հակ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել