Դեկտեմբերի 3-ին, ժամը 04:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․) բախվել է կայանած «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․) և «Renault» մակնիշների ավտոմեքենաներին․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

