Գիտական աստիճան ունեցող տասը երիտասարդ կազատվեն շարքային կազմի պարտադիր  զինվորական  ծառայությունից․ նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ։

Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայն նախագծի՝ շարքային կազմի պարտադիր  զինվորական  ծառայությունից  կազատվեն հետևյալ անձիք՝

  • Գևորգ Սամվելի Ասլանյանին (ծնվ.՝ 1997 թվականի օգոստոսի 7-ին)
  • Արման Յուրիկի Թադևոսյանին (ծնվ.՝ 1997 թվականի փետրվարի 12-ին)
  • Դավիթ Նորիկի Հարությունյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 8-ին)
  • Էդգար Գուրգենի Ավետիսյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 9-ին)
  • Սևակ Արշակի Ղուկասյանին (ծնվ.՝ 1997 թվականի մայիսի 12-ին)
  • Մեսրոպ Վարդանի Սահակյանին (ծնվ.՝ 1997 թվականի հուլիսի 7-ին)
  • Գևորգ Գարեգինի Հարությունյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 23-ին,)
  • Դավիթ Կարենի Պողոսյանին (ծնվ.՝ 1997 թվականի փետրվարի 7-ին)
  • Գևորգ Հովիկի Մարտիրոսյանին (ծնվ.՝ 1998 թվականի հունվարի 6-ին)
  • Վիգեն Արմենի Սիմոնյանին (ծնվ.՝ 1996 թվականի նոյեմբերի 12-ին)

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում ստացած,  գիտական աստիճան ունեցող  և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:

Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսոււմնասիրությունից պարզ է դառնումն, որ դիմած քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են կարգի   3-րդ կետով սահմանված պահանջներին:

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի վերը նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել