Երևան քաղաքում` դեկտեմբերի 2-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին սպասվում է անձրև։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 2-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը, դեկտեմբերի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-10 աստիճանով։
