Ավագանու ՔՊ խմբակցությունը անվստահություն է հայտնել Ալավերդու համայնքապետին

Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցությունն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդու համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանի ֆեյսբուքյան էջից։

«Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:

Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։
Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։

Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում։

Սիրելի՛ ալավերդցիներ, վերահաստատում եմ, որ մենք շարունակում ենք ծառայությունը ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ մեր բնակչի։ Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք միայն Ալավերդին ամեն եկող օրվա հետ ավելի լավը դարձնելու համար՝ վստահ լինելով, որ դա է գնահատականի արժանանալու միակ բանաձևը։

Ալավերդիում իշխանությունը ձևավորվել է ձեր ընտրության շնորհիվ, և իշխանությունը հենց ձերն է։

Ձեր վստահությունը մեզ համար ամենաթանկն ու կարևորն է, և վստահեցնում ենք՝ ձեզ հետ միասին չենք թողնելու, որ մի խումբ արկածախնդիրներ խլեն ձեր իշխանությունը։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ վստահության և աջակցության համար», – գրել է Թամազյանը` գրառմանը կից հրապարակելով նաև նախագիծը։

Возможно, это изображение отрывной талон и текст Возможно, это изображение отрывной талон и текст
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել