ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը բացվել է Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Կենտրոնը գործելու է Փարաքարի Նաիրի 42 հասցեում։
«Կենտրոնում ներկայացված են ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարության, ԱՍՀ միասնական սոցիալական ծառայության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում:
Համանման կենտրոններ գործում են նաև մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում։ Կենտրոններն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։
Հարցերի դեպքում Արցախից բռնի տեղահանվածներին հորդորում են զանգել շուրջօրյա գործող թեժ գիծ` 114 հեռախոսահամարով։