«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը իր կրթական ստորաբաժանումներով և ակադեմիական համայնքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախաձեռնում է աջակցման ծրագրեր։ Այս մասին հայտնում է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը։
«1. 2024/2025 ուսումնական տարվա Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդների համար մաթեմատիկա, ֆիզիկա, գծագրություն և գծանկար առարկաների անվճար խորացված ուսուցում` միասնակ և ներբուհական ընդունելության քննություններին պատրաստ լինելու նպատակով:
Ծրագրի գրանցման հղումը ստորև՝ https://forms.gle/Y4WDBwhCn38FEjPE6
2. Բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում կրթության շարունակության կազմակերպում անհատական մոտեցմամբ՝ հավելյալ դասերի կազմակերպմամբ:
Ծրագրի գրանցման հղումը ստորև՝ https://forms.gle/CZGrNc1FneuWTWqG7
3. ՀԱՊՀ Ավագ դպրոցում նոր դասարանի ձևավորում բացառապես արցախցի բռնի տեղահանված աշակերտների համար:
Ծրագրի գրանցման հղումը ստորև՝ https://forms.gle/qPZX1EpA6x2KCXeS7
4. Միջին մասնագետի կրթական ծրագրերով ՀԱՊՀ Քոլեջում կրթության շարունակության կազմակերպում:
Ծրագրի գրանցման հղումը ստորև՝ https://forms.gle/acnvVJ3bm1xKeyQb7
5. Բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմումների հիման վրա պրոֆեսորադասախոսական, մանկավարժական, ուսումնաօժանդակ և վարչական պաշտոններում հնարավոր աշխատանքների առաջարկ:
Ծրագրի գրանցման հղումը ստորև՝ https://forms.gle/X2asZoo6oE9rDnE97»,- ասված է հաղորդագրությունում։