ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են արել Ադրբեջանին ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացողների անվտանգությունը

ԱՄՆ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, որոնք կցանկանան վերադառնալ տարածաշրջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը հավատարիմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության խթանմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

«Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այն մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր մնում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա սպառնալիքի բացառման սկզբունքին», – ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել