Քիչ առաջ դուրս եկանք Տաթև Արցախի մոտից. առողջական վիճակը լավ է, տրամադրությունը՝ բարձր, կամքն՝ ամուր, անկոտրում: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ջերմ ողջույններ է հղում բոլորին՝ հայտնելով, որ իրեն կոտրելն անհնար է, պայքարելու է մինչև վերջ: Հատուկ շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին և բոլոր այն լրատվամիջոցներին, որենք այս ընթացքում անդրադարձել են իրեն»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը երեկ մերժել է արցախցի Տաթև Վիրաբյանի կալանավորման որոշման դեմ պաշպանների բողոքը։
Տաթև Վիրաբյանը կալանավորված է՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Նրան մեղադրում են «բռնության կոչեր հնչեցնելու» մեջ։