Այս պահին Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 100 632 անձանցից Հայաստանում հաշվառվել է 98.216 անձ։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նա տեղեկացրել է, որ բռնի տեղահանվածների թվի փոփոխություն չկա, փոխարենը Հայաստան ժամանածների շուրջ 98 տոկոսը հաշվառվել է։