ՄԱԿ–ը պատրաստվում է չեղարկել Արցախում իր վերջին առաքելության եզրակացությունը․ Միրզոյան

Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ։  Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուզում եմ հույս հայտնել, որ այնուամենայնիվ, սա չէ այն արձագանքը, որ ՄԱԿ-ը և նրա գործակալությունները պետք է ցուցաբերեն», – հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Նա ասել է, թե իրեն հավաստիացրել են՝ ՄԱԿ-ի առաքելության համապատասխան գործակալության կողմից հայտարարություն լինելու է։

«Որքանով ինձ հայտնի է` նախապատրաստվում է ՄԱԿ–ի` համապատասխան գործակալության հայտարարությունն այն մասին, որ նշված առաքելության եզրակացությունները չեն արտահայտում ՄԱԿ–ի տեսակետը։ Համենայն դեպս, սրանք էին ինձ տրված հավաստիացումները։ Սպասենք, կտեսնենք»,– հավելել է Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել