Հարգելի՛ քաղաքացիներ, ԿԳՄՍ նախարարությունը Telegram հարթակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար գործարկել է հարց ու պատասխանի խումբ՝ «Դուք հարցնում եք, մենք պատասխանում ենք» օգտանունով (@QA_MinESCS):
Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում ձեզ հուզող բոլոր հարցերը կարող եք գրել այս հարթակում՝ միանալով խմբին https://t.me/QA_MinESCS:
Ուսուցիչների հետագա աշխատանքի և ուսանողների աջակցության մասով առանձին ծրագրեր են պատրաստվել, որոնց մանրամասները այսօր կներկայացնենք։