«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 4-ին ժամը 11:30-17:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի Էլար 1, 2 փող. և 1-3 նրբ., Կոտայքի 1-5 նրբ., Վոլկովի 1, 2 նրբ., Երեվանյան փողոցի ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 4-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Նոր Արեշ 2, 4, 11 փողոցների ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 4-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Ֆրունզե, Մխչյան, Բայդուկով փողոցների ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 4-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Խորենացի 24-26/1, Գրիգոր Լուսավորիչ 4/2 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: