Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-85-Ո-253 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»: