ՊԵԿ-ը 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: 

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.2 մլրդ դրամով կամ 54.2%-ով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել