ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը քննարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում: