59 հազար 59 բռնի տեղահանված անձ օգտվել է պետական աջակցությունից. Բաղդասարյան

Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն հասած մեր հայրենակիցներից 91 հազար 31–ն արդեն հաշվառվել են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին,  ճեպազրույցի ժամանակ  հայտնել է  վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ հաշվառումը կարևոր է հետագայում սոցիալական տարբեր ծրագրերից օգտվելու համար։

«Արդեն 59.059 անձ ՀՀ տարբեր մարզերում օգտվել է տրամադրվող պետական աջակցությունից։ Սա նշանակում է, որ օգտվել են կա՛մ կացարաններից, կա՛մ կացարան ունեն, բայց օգտվել են այլ ծառայություններից, օրինակ` սնունդ է տրամադրվել, հիգիենիկ պարագաներ կամ դրամական միջոցներ»,- ասել է Բաղդասարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել