ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
«Քաղաքաշինության կոմիտեի թափուր հաստիքներին ծանոթանալու համար շինարարները, ճարտարապետները, ճարտարագետները, տեխնիկական հսկողները, փորձաքննություն իրականացնողները և քաղաքաշինական գործունեության այլ տեսակներով զբաղվող մասնագետները կարող են այցելել կոմիտեի պաշտոնական կայք՝ www.minurban.am/hy/vacancies: Հետաքրքրված անձինք կարող են նաև զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011 621 735, 011 621 768 հեռախոսահամարներով (Անձնակազմի կառավարման բաժնի պետ Ալվարդ Գրիգորյան):
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված գործունեություն ծավալելու, մասնագիտական հավաստագրման մասին խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն՝ 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766 հեռախոսահամարներով (Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյան):
Միաժամանակ Քաղաքաշինության կոմիտեն պատրաստակամ է աջակցելու քաղաքաշինության բնագավառի մասնագետների զբաղվածության հարցի լուծմանը նաև մասնավոր ոլորտում՝ համագործակցելով ոլորտի կազմակերպությունների և մասնագիտական կառույցների հետ:
Լրացուցիչ պարզաբանումների, մանրամասն խորհրդատվության և ընդունելության համար գրանցվելու նպատակով կարող եք զանգահարել կոմիտեի թեժ գծի 011 621 769 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում: