Հայաստանի առողջապահական տարբեր հաստատություններում այս պահին շարունակում է բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 405 բուժառու, որից 337-ը վերջին ռազմական գործողությունից և պայթյունից ։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, նրանցից 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր»,–ասաց նա։