ՌԴ դեսպանությունը դիմել է Արցախից բռնի տեղահանված իր քաղաքացիներին

Հայաստանում ՌԴ դեսպանությունը դիմել է  ՌԴ այն քաղաքացիներին, որոնք հարկադրված են եղել լքել Արցախը։

«Դեսպանությունը հրավիրում է Ռուսաստանի քաղաքացիների ուշադրությունը, ովքեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը և կորցրել են իրենց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը. նրանք դա կարող են վերականգնել դեսպանատան հյուպատոսական բաժնում։

Դա անելու համար նրանք պետք է կապ հաստատեն հյուպատոսական բաժին՝ զանգահարելով +374 77 495 001 արագ արձագանքման հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլ. հասցեին («փախստական ԼՂ-ից» նշումով)»,- ասված է հաղորդագրությում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել