Խաղաղապահների հրամանատարին փոխարինողը նոր է ժամանել Արցախ․ ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի մի խումբ բնակիչներ օգոստոսի 29-ից գտնվում են Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։ Նրանց խոսքով՝ իրենք այնտեղ են, որ թույլ չտան ադրբեջանական կեղծ հումանիտար օգնությունը մտնի Արցախ։

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, հրավիրված ասուլիսում անդրադարձավ նաև այդ հարցին։

«Ես ունեմ որոշակի տեղեկատվություն, երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, որոշակի բանակցություններ է տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ, պետք է արձանագրեմ նաև, որ խաղաղապահների հրամանատարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ և դեռևս քաջածանոթ չէ ընդհանուր ներքին կացությանը կամ, եթե ծանոթ է, ապա վիտուալ կերպով է ծանոթ և կան որոշ դրվագներ, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի տեղեկացված լինի, բայց նրանք ովքեր որ այստեղ են, զորակազմի համապատասխան պատասխանատուները ու պաշտոնյաները, վստահ եմ, որ շատ լավ տեղեկացված են մեր մոտեցումներին և նաև ադրբեջանական կողմի մոտեցումներին։ Այս քննարկումների արդյունքը դեռևս ոչինչ չի տվել, բայց ռուս խաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքը ԱՀ որևէ արդյունք չի տվել։ Մեր, ՆԳՆ-ի կողմից միջոցներ են ձեռնարկվել և այդ քննարկումները դեռ ընթացքի մեջ են։ Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում էլ կավարտվեն»,-ասաց ԱՀ ԱԺ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել