Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնն անդրադարձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրությանը, որում նշվում էր, որ Լաչինի միջանցքով 15 հիվանդի մարդասիրական տեղափոխման ժամանակ մեկ հիվանդ ձերբակալվել է։
Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․
«ԿԽՄԿ առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով»:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։