Հորդորում ենք բոլոր որոշում կայացնողներին հարգել այս` բացառապես հումանիտար առաքելությունը. ԿԽՄԿ

15 բուժառուի հումանիտար տեղափոխության ժամանակ 1 մարդ ձերբակալվել է, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Twitter-ի գրառմամբ կոմիտեն հայտնում է, որ ՝ հնարավորինս շուտ կայցելեն Վագիֆ Խաչատրյանին։

Մեկ այլ գրառմամբ հայտնում են, որ 2022թ. դեկտեմբերից, միջազգայնորեն ճանաչված հումանիտար մանդատով, Լաչինի միջանցքով տեղափոխվել է 680 բուժառու․«Աշխատում ենք թափանցիկ, երկու կողմերի հետ համագործակցված և նրանց հետ համաձայնեցված։ Այսպես էր նաև այսօր»։

«Մենք կայցելենք ձերբակալված բուժառուին հնարավորինս շուտ և կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ։ Հորդորում ենք բոլոր որոշում կայացնողներին հարգել այս` բացառապես հումանիտար առաքելությունը»,- նշված է մեկ այլ գրառման մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել