Արթուր Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի․ Վահրամ Աթանեսյան

Արցախում ներքաղաքական «ճգնաժամի» կամ նույնիսկ «իշխանափոխության» մասին տարածված և ծավալվող ինսինուացիաներին վերջ տալու համար տեղեկացնում եմ, որ վայրկաններ առաջ եմ ավարտել Արթուր Թովմասյանի հետ հեռախոսազրույցս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։

«Պարոն Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հուլիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։ Նա հետազոտվել է Ստեփանակերտում։ Արդյունքները փոխանցվել են Երեւան։ Ներկայում նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, որոնք խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Եթե բժշկակական նախնական եզրակացությունը հաստատվի, պարոն Թովմասյանն առնվազն մեկ տարի չպետք է իրեն ծանրաբեռնի մտավոր աշխատանքով։ Պարոն Թովմասյանը խնդրեց փոխանցել, որ շարունակում է մնալ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի անդամ, հրաժարականի ու հետագա համախոհ գործունեության պատրաստակամության մասին տեղեկացրել է նրան եւ արժանացել լիակատար փոխըմբռնման։

Առողջություն մաղթենք Արթուր Թովմասյանին, Արցախին՝ քաղաքական համերաշխություն եւ տոկունություն՝ հաղթահարելու ծանրագույն փորձությունը եւ վերադառնալու բնականոն կյանքի։

Հ․Գ․ Ընկերներիս և լրատվամիջոցներին խնդրում եմ տարածել։ Դրանով օգնած կլինենք Արթուր Թովմասյանին և, իհարկե, Արցախին»,-նշել է նա։

Նշենք, որ նա հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել