Աղբահանությունը կատարվում է ոչ լիարժեք, ի՞նչն է պատճառը․ Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու Անդամ Լուսինե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում աղբահանության խնդրին։ Այս մասին նա գրում է․

«Հարգելի երևանցիներ,

Երևանի աղբահանության և սանիտարական մաքրության ՀՈԱԿ -ի գործունեությունը աղբահանության մասով կատարվում է ոչ լիարժեք։

Խնդիրը մեքենաների շարժակազմի վերազինման մեջ է, որն իրականացվում է արտակարգ ռեժիմով: Որպես ավագանու անդամ և որպես երևանցի, լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը ստեղծված իրավիճակի հետ կապված։ Տեղեկացնում եմ, որ ամենժամյա ռեժիմով արվում է հնարավորը՝ խնդիրը օր առաջ վերացնելու ուղղությամբ:

Սիրելի՛ երևանցիներ,
հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և տեղեկացնում, որ ինքս անձամբ կապի մեջ եմ համայնքային հիմնարկի տնօրենի հետ և հետևում եմ գործերի ընթացքին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել