Հուլիսի 10-ին լրանում է Արցախի շրջափակման 211-րդ օրը։
Artsakhpress-ը հայտնում է, որ Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ գտնվելու պատճառով։
2023 թվականի հուլիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:
Անգլիայում գործող «Բառնաբաս» հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հաղորտի, Պառավաթումբ, Վարանդա համայնքներում բնակվող որոշ սոցիալական խմբերի ցուցաբերվել է հումանիտար օգնություն՝ անասնագլխաքանակի տեսքով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն`իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։