Սննդամթերքի որ տեսակները որքանով են էժանացել․ ՎԿ-ն տվյալներ է ներկայացրել

Սննդամթերքի գներ: 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.5%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 3.6% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հունիսին մայիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 4.4-3.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.6%-ով:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հնդկացորենի գինը 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ նվազել է 23.1%-ով, ոսպինը՝ 20.7%-ով, ոլոռինը՝ 12.6%-ով, բրնձինը՝ 7.9%-ով, ձավարինը՝ 4.2%-ով, հաճարինը՝ 3.0%-ով, լոբունը՝ 2.6%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 3.4%, 2.9%, 0.8%, 0.8%, 0.2%, 0.8%, 0.7%-ով:

2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 16.3%, մակարոնեղենի 7.3%, հացի՝ 5.4%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 4.2%, 1.8%, 0.7% գնանկում:

Մարգարինի, «Իշխան» ձկնատեսակի և կարագի գները 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ նվազել են 10.6%, 4.6% և 4.4%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.9%, 1.8% և 1.9 %-ով:

2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 39.2%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 5.1%-ով:

Տավարի մսի, թարմ կաթի և պանրի գները 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ աճել են 9.0%, 4.7%, և 4.4%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ գրանցվել է 0.6%, 0.7% և 1.6% գնանկում:

Դրան զուգընթաց, 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ ձվի գինն աճել է 21.7%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 0.3%-ով:

2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում խոզի մսի գինը նվազել է 10.1%-ով, գառան մսինը՝ 1.6%-ով, թռչնամսինը՝ 0.1%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.8%, 1.0% և 0.1% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.8% գնանկում, իսկ 2023թ. մայիսի համեմատ ՝ 1.3% գնաճ:

2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ծխախոտայինարտադրատեսակների 10.1%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 3.1% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 28.1%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 23.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ գները նվազել են 6.5%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 0.3% -ով:

2023թ. հունիսին մայիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 13.16%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.21 տոկոսային կետով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել