ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Պուտինը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մշակման գործում։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի երկայնքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցերը: Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։