Երևան քաղաքում՝ հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում է Հայհիդրոմետը։

Հանրապետության տարածքում` հուլիսի 1-ի և 4-5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև հուլիսի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
