Ինչպե՞ս վերջնականապես լուծել մայրաքաղաքում թափառող շների խնդիրը. լուծումները են փորձում գտնել կենդանասերների հետ

Ինչպե՞ս վերջնականապես լուծել մայրաքաղաքում թափառող շների խնդիրը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ լուծումները են փորձում գտնել կենդանասերների հետ: Առաջին հանդիպումն այս տարվա հունվարին էր: Կես տարի անց ամփոփվում են արդյունքները.

-Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն անվանափոխվել է «Կենդանիների խնամքի կենտրոն»,
-Նախագծման փուլում է մոտ 300 շան նոր կացարանը,
-Ներկայացվում են ամենամսյա հաշվետվություններ,
-Մեկնարկել է նոր կրթական ծրագիր. Ինչպ˚ես ճիշտ մոտենալ շներին և ի˚նչ չանել: Շները հաճախ կծում են քաղաքացիների անզգույշ վերաբերմունքի պատճառով:

Օրենսդրական փոփոխություններից մինչև հանրային վերահսկողության նոր մեխանիզմներ, քնեցման կարգ ու կենդանիների չիպավորում. կենդանասերները բարձրացրել են մի շարք այլ խնդիրներ: Հանդիպումները կլինեն շարունակական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել