Երևանը հարուստ է մշակույթով և մարդկանցով, ովքեր պահպանում և հավերժացնում են այն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և հրապարակել Վահան Գևորգյանի (Ֆորշ) հետ լուսանկարներ։
«Մեր խորին շնորհակալությունը Ֆորշին՝ իրական երևանյանը երաժշտության մեջ պահպանելու համար»,-նշել է նա։
Նշենք, որ Երևանի ավագանին մայիսի 23-ին նիստին որոշում ընդունեց Վահան Գևորգյանին (Ֆորշ) բնակարան նվիրելու վերաբերյալ։ Բնակարանն անհատույց օտարելու հարցը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։
Ավագանու անդամը նշեց, որ Ֆորշը 10 տարուց ավել է, ինչ բնակվում է վարձակալական հիմունքներով։