Աննա Կարապետյանը նշանակվել է Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ

Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ է նշանակվել Աննա Գառնիկի Կարապետյանը։

Այս մասին տեղեկանում ենք Սիսիանի համայնքապետարանից։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծնվել է 1985 թվականի հունիսի 13-ին՝ Սիսիան քաղաքում:
1992-2002 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցը,
2002-2007 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ստացել տնտեսագետի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
2008թ.-ին – «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ում աշխատել է որպես վարկային մասնագետ,
2009թ.-ից մինչև 2017թ.-ն աշխատել է Սիսիանի համայնքապետարանում՝ որպես առաջատար մասնագետ,
2019թ.-ից մինչև 2021թ.-ն աշխատել է «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես հաշվապահ,
2021թ.-ից մինչև 2022թ.-ն աշխատել է Սիսիանի համայնքապետարանում՝ որպես Ֆինանսատնտեսական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար,
2022թ.-ի փետրվարից մինչև 2022 թ.-ի մայիս զբաղեցրել է Սիսիան համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնը:
2022թ.-ից մինչև 2023թ.-ի հունիսի 27-ը աշխատել է որպես Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար:
Վերապատրաստումներ և դասընթացներ
2007թ.-ին Հայաստանի ամերիկյան համալսարան
2008թ.-ին -BFC բիզնես խորհրդատվական ընկերություն
2010, 2011, 2012 թթ.-ին -ՀՀ ֆինանսների նախարարություն, «Ուսուցման կենտրոն»ՊՈԱԿ
2016թ.-ին- ՀՀ ֆինանսների նախարարություն, «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ
2016.-ին-«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ
2021թ.-ին «Գործք» ՍՊԸ

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել