Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության խախտում է և հանգեցնում է լարվածության աճի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքը փակելու կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում են: Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրմանը և չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը», – ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև ընդգծում է եռակողմ համաձայնագրերին խստորեն պահպանելու կարևորությունը։