Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում:
«Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար:
Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: