Զինանշանի նկարագիրը տրված է Սահմանադրության նորմերով, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքան իր էջում գրում է.

«Բոլոր պետական խորհրդանիշներն էլ կարելի է, գուցե պետք է փոխել (ինքս երբեք դրան չէի գնա), բայց հիմա միանշանակ դրա ժամանակը չէ՝ բոլոր առումներով։ Միայն կարճ Արարատի մասով՝ բացի այն, որ այն միանշանակ Հայաստանի պատմական տարածքն է, ունի նաև դավանաբանական խորհրդանիշի արժեք։

Ընդ որում, զինանշանի նկարագիրը տրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի» նորմերով, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Իսկ հրատապը ներկայումս Արցախի և Հայաստանի անվտանգության հիմնասյունները անխախտելի դարձնելն է ….»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել