Երևան քաղաքում՝ հունիսի 12-ին կեսօրից հետո, 16-17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 13-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` հունիսի 12-ի ցերեկը, 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
