Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնում է, որ Ասպրամ Կրպեյանի, Ագնեսա Խամոյանի և Արեգնազ Մանուկյանի հետ Աբովյան քրեակատարողական հիմնարկում այցելել են Գայանե Հակոբյանին:
«Պատգամավորների այցերը Գայանեին՝ կրելու են պարբերական բնույթ, նա գտնվելու է մեր մշտական ուշադրության կենտրոնում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր փոխանցել իր աջակիցներին։