Հուսով եմ` կհաջողվի 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունում ամրագրված գործողությունները կատարել․ Լուսինե Հակոբյան

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը հույս ունի, որ առաջիկա՝ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը չի լինի հերթական ռազմավարությունը, ինչպիսիք եղել են 2000-ականներից սկսած, այլ կհաջողվի դրանում ամրագրված գործողությունները կատարել ու հասցնել ավարտին։

Այս մասին նա նշել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսի և քննարկման ժամանակ

«Հակակոռուպցիոն պայքարը ոչ միայն կաշառքի դեմ պայքարն է, հակակոռուպցիոն կրթությունը և այլն, այլև մի շարք պաշտոններում թափանցիկ և մրցութային կարգով զբաղեցման ընթացակարգերի նկատմամբ հանրային վերահսկողությունը»,-ասաց Լուսինե Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

——————————

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։

Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։

Մայիսի 11-ին ներկայացվեց մշտադիտարկման զեկույցը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել